Աշխարհ

05.12.2011 16:34


Շևարդնաձեի կարծիքով Հայաստանն Աջարիային կապող ավտոճանապարհը կարող է ժողովրդագրական խնդիրներ առաջացնել

Շևարդնաձեի կարծիքով Հայաստանն Աջարիային կապող ավտոճանապարհը կարող է ժողովրդագրական խնդիրներ առաջացնել

«Apsny.ge» կայքը փոխանցում է, որ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն լուրջ սպառնալիք է տեսնում Հայաստանը և Աջարիան միացնող ուղիղ ավտոճանապարհի կառուցման հարցում։

–Այդ նախագիծը կարող է Վրաստանի համար ժողովրդագրական խնդիրներ առաջացնել,–«Ասավալ–դասավալի» շաբաթաթերթին իր մտավախությունն է հայտնել Շևարդնաձեն։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ քննարկվել են նաև այդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքների ինտենսիվությանն առնչվող հարցեր։

Շևարդնաձեն մտահոգված է, որ հայերի հոսքը Աջարիա կարող է փոխել ինքնավարության ժողովրդագրական պատկերը։

–Նայե՛ք Աբխազիային. այնտեղ ավելի շատ հայեր կան, քան աբխազներ,–նշել է նա։

Վրաստանի նախկին նախագահը չի բացառում, որ վրացական իշխանությունները Հայաստանին զիջումների կգնան և կփոխանցեն մի քանի եկեղեցիներ, որոնք վրացական պատրիարքության համար վիճելի են։

Այս խորագրի վերջին նյութերը