Կարծիք

17.01.2025 13:29


Մարդիկ իրենց առօրյայով չեն կարողանում զբաղվել, որովհետև ամեն նոր օր նորովի խնդիր են առաջացնում քաղաքացիների համար․ այս իշխանության հեռացումն է միակ լուծումը

Մարդիկ իրենց առօրյայով չեն կարողանում զբաղվել, որովհետև ամեն նոր օր նորովի խնդիր են առաջացնում քաղաքացիների համար․ այս իշխանության հեռացումն է միակ լուծումը

Ամեն օր հատվածաբար իրականացվում են բողոքի ակցիաներ։ Մի օր՝ Սարյանի փոստի աշխատակիցները, հաջորդ օրը՝ մսավաճառները, տաքսու վարորդները, «Նուրբ օրգանական քիմիայի» ինստիտուտի աշխատակիցները, հետո՝ մանկավարժները, հաջորդ օրը՝ «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակիցները, սուրճի ապարատների սեփականատերերը, անհատ քաղաքացիներ, Ոսկու շուկայի աշխատակիցները, ․ այսօր էլ նորակառույցների սեփականատերերը, շարքը շարունակելի է։ Ցավալի է, որ այս բոլոր բողոքները լուծում չեն ստանում։ Սա նշանակում է, որ Հայաստանում և մասնավորապես Երևանում պետության և տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարումը ձախողել են։

Մարդիկ իրենց առօրյայով չեն կարողանում զբաղվել, որովհետև ամեն նոր օր նորովի խնդիր են առաջացնում քաղաքացիների համար։

Այս իշխանության հեռացումն է միակ լուծումը, իսկ դրան հասնելու համար վերոհիշյալ բողոքի ակցիաներ իրականացնողները պետք է համատեղ կազմակերպված դուրս գան պայքարի, որ իրավիճակը կարողանանք փոխել։ Հակառակ պարագայում ստացվում է, որ ամեն օր բողոքողներ կան, ովքեր 30-40 հոգով չեն կարող ոչնչի հասնել, բայց միավորելով իրենց բողոքի ձայնը՝ կկարողանան արմատախիլ անել հային ոչ վայել էս խայտառակ իրավիճակը։

«Մայր Հայաստան» դաշինքի Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը