Կարծիք

17.01.2025 15:43


Աջակցում ենք «Մայր Հայաստան»-ի՝ քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ բողոքին

Աջակցում ենք «Մայր Հայաստան»-ի՝ քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ բողոքին

Ընկերնե’ր,

շարունակում ենք մեր աջակցությունը «Մայր Հայաստան» խմբակցության՝ քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ բողոքին՝ միանալով հայտարարված #բոյկոտին:

❓Ինչպիսի՞ գործողություններ են պահանջվում քաղաքացուց, որպեսզի նա կարողանա աջակցել «Մայր Հայաստանին»՝ հաղթելու այս պայքարը՝ ի շահ հենց ՀՀ քաղաքացու, թույլ չտալ ՔՊ-ին և Տիգրան Ավինյանին ևս մեկ չհիմնավորված թանկացումով թալանել շարքային քաղաքացուն:

Քայլ 1️⃣ փետրվարի մեկից պարզապես չգնել նրանց առաջադրած և հաստատած թանկարժեք փաթեթները, քանի որ որոշումը քաղաքացու վիճարկման փուլում է և մեծ է հնարավորությունը, որ դատարանի որոշմամբ այն ևս չհիմնավորված ճանաչվի և մտնի չեղարկման փուլ, ինչպես կարմիր գծերի դեպքում:

Քայլ 2️⃣ հանրային տրանսպորտում անհատական պայքար մղել անորակ սպասարկման դեմ և կոչ անել քաղաքացիներին չվճարել թանկացված գինը հենց այդ պատճառով. ❗️դուք ՉԵՔ ՍՏԱՆՈՒՄ այն որակը, որի դիմաց վճարելու եք տարածաշրջանի ամենաթանկ սակագինը:

Քայլ 3️⃣ ներգրավել պայքարին այն քաղաքացիներին, ովքեր չեն օգտվում կամ քիչ են օգտվում հանրային տրանսպորտից՝ շեշտադրելով անարդարության դեմ բոլորի ձայնի կարևորությունը, հանրային համերաշխությունն ու քաղաքացիական բարձր գիտակցությունը՝ ժողովրդի իրավունքն ու շահը պաշտպանելու հարցում:

Ստորև տեղադրում եմ «Մայր Հայաստան»-ի գնային առաջարկը, որը մի քանի անգամ ավելի մատչելի է և ըստ խմբակցության ավագանու թիմի հիմնավոր հաշվարկների՝ ամբողջությամբ ծածկում է պետական ծախսերը:

Էլիզա Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը