Կարծիք

23.01.2025 13:14


Նիկոլենք Բորիս Մուրազիի դեմ ուզում են գործ հարուցել՝ օգտվելով Արմեն Աշոտյանի «պասից»

Նիկոլենք Բորիս Մուրազիի դեմ ուզում են գործ հարուցել՝ օգտվելով Արմեն Աշոտյանի «պասից»

Օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մի գրառում էր արել, որտեղ խոստովանել էր, որ իրենք Նիկոլ Փաշինյանի օգտին քարոզ են արել։ Այսպես ասած՝ աճեցրել են նրան որպես ընդդիմադիր։ Նաև ինչ-որ պատմություն էր հիշել Բորիս Մուրազիի հետ կապված՝ նշելով, որ Բորիսն իրեն տնական օղի է վաճառել։

Եվ ահա այդ ամենի հետ կապված իշխանական լրատվամիջոցները տարածել են, որ Բորիս Մուրազին, ըստ Աշոտյանի, ապօրինի ձեռնարկատիրությամբ է զբաղվել և պետք է գործ հարուցել նրա դեմ։

Շատ ծիծաղելի կլիներ այս ամենը, եթե այդքան զզվելի չլիներ։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը