Աշխարհ

13.12.2011 10:06


Օբաման Իրանից պահանջել է վերադարձնել առգրաված ինքնաթիռը

Օբաման Իրանից պահանջել է վերադարձնել առգրաված ինքնաթիռը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ ամերիկյան անօդաչու–լրտես ինքնաթիռը կորել է Իրանում։ Օբաման Իրանի ղեկավարությանը կոչ է արել վերադարձնել այն ԱՄՆ–ին։

«Այժմ սպասում ենք իրանական կողմի արձագանքին»,–ասել է Օբաման։

Մինչ ԱՄՆ նախագահի հայտարարությունը, Իրանը հասկացնել էր տվել, որ տեղի գիտնականները խորությամբ զբաղված են առգրավված սարքի ուսումնասիրությամբ։ Թեհրանը նույնիսկ հայտարարել էր, թե իրենք չափազանց մոտ են ամերիկյան տեխնոլոգիաների արժեքավոր գաղտնիքների բացահայտմանը և կարող են ստանալ ինքնաթիռում պահպանվող համակարգչի տեղեկությունները։

Այս խորագրի վերջին նյութերը