Կարծիք

30.04.2025 13:23


Նորմալ երկրում այս պահին արդեն կեսը աշխատանքից ազատված կլինեին, մյուս կեսն էլ՝ ձերբակալված

Նորմալ երկրում այս պահին արդեն կեսը աշխատանքից ազատված կլինեին, մյուս կեսն էլ՝ ձերբակալված

Լրիվ նորմալ է, որ վարչական շրջանի ներսում ավելի քան 10 իշխանական ներկայացուցիչ հարձակվում է մեկ ակտիվիստի վրա։ Երեկ, երբ բացահայտվեց Նոր Նորքի վարչական ղեկավարի հեռախոսազրույցի բառամթերքը և բովանդակությունը, Ավինյանը հանդես եկավ որպես նրա պաշտպան՝ ձևացնելով, թե ոչինչ էլ տեղի չի ունեցել։

Նորմալ երկրում այս պահին արդեն կեսը աշխատանքից ազատված կլինեին, մյուս կեսն էլ՝ ձերբակալված։ Բայց դուք նորմալի հետ ի՞նչ կապ ունեք: Ինչքան նորմալի հետ կապ ունեք, էդքան էլ Եվրոպայի։

Բայց ոչինչ։ Ձեր անպատժելիության խրախճանքին քիչ է մնացել։ Վայելեք վերջին շրջանը։ Պատասխան եք տալու՝ հատ առ հատ, անուն առ անուն, գործողություն առ գործողություն։

Երևանի ավագանում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը