Կարծիք

30.04.2025 16:09


Արամ Զավենիչի «եվրոպական» արժեքները ցայտուն կերպով երևացին Նոր Նորքի թաղապետարանում (տեսանյութ)

Արամ Զավենիչի «եվրոպական» արժեքները ցայտուն կերպով երևացին Նոր Նորքի թաղապետարանում (տեսանյութ)

Ինչպես հայտնի, դավալեցի «արևմտամետ» Արամ Զավենիչի կուսակցությունը 2023-ի Երևանի ավագանու ընտրությունների արդյունքով կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ և, որպես հատուցում, մի շարք պաշտոններ ստացավ, նաև՝ Նոր-նորքի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:

Հասկանալի է, որ «արևմտամետ» Արամ Զավենիչին պաշտոններն անհրաժեշտ էին իր ֆինանսական ախորժակը բավարարելու համար:

Ավելին, գալիք ընտրություններում սույն սուտի «արևմտամետն» այլևս ոչ մեկին չի կարողանա խաբել, քանզի բոլորի համար պարզ դարձավ, որ նա ոչ այնքան «արևմտամետ է», որքան արևելյան վատ արժեքների կրող քյարթու անձնավորություն:

«Արևմտամետությունն» իր համար եղել է ռեսուրսներ հայթայթելու միջոց, հատկապես այն կենտրոններից, որոնք շահագրգրված են եղել Հայաստանում հակառուսական քարոզի տարածման մեջ:

Իսկ Արամ Զավենիչի կերպարը հատկապես հետաքրքիր է եղել այդ շրջանակներին, որպեսզի ցույց տան ռուսներին, որ հայերը, իբր, «ուտող ուրացողներ են», և Վազգեն Սարգսյանի ու ռուսական շրջանակների համագործակցության մեծ պատմությունը կարող են փոխարինել կանաչ դոլարով:

Դրանով այդ կենտրոնները փորձում էին ոչ միայն Հայաստանում սերմանել հակառուսական տրամադրություններ, այլև ռուսներին ապացուցել, որ հայերը այն ժողովորդը չեն, որին կարելի է հարգել և աջակցել, քանզի հայերի մեջ, իբր, խորը արմատավորված է դավաճանության գենը:

Պետք է նշել, որ Արամ Զավենիչը իր առջև դրված խնդիրը կարողացել է ընդհանուր առմամբ լուծել:

Այդ տեսանկյունից բոլորին էլ պարզ է եղել, որ Արամ Զավենիչի ձևացյալ «արևմտամետությունը» բացառապես շղարշի դեր պիտի կատարեր իր իրական առաքելության համար:

2023-ից հետո, երբ նա մասամբ ստացավ իշխանություն Երևանում, մարդիկ տեսան Արամ Զավենիչի իրական դեմքը:

Ավելի քան 13 անգամ կարմիր գծերի թանկացման, տրանսպորտի գնի ավելի քան 50 տոկոսոսվ թանկացման և մի շարք այլ որոշումները, բնավ էլ «արևմտամետության» բնորոշ քայլեր չէին:

Եվրոպայում ընդհանրապես անընդունելի կլիներ ցանկացած թանկացում, որը կգերազանցեր ցանկացած ծառայության 15-20 տոկոսը:

Հասկանալի է, որ օլիգարխի կյանքով ապրող Արամ Զավենիչին երևանցիների հոգսերը քիչ էին հետաքրքրում:

Սակայն մարդիկ չգիտեին, որ Արամ Զավենիչը ոչ միայն «արևմտամետ» արժեքներով ապրող չէ, այլև իսկական արևելյան, վատ իմաստով՝ «արժեքների» կրող է:

Այսօրվա դեպքերը Նոր Նորքում վերջնականապես բացեցին բոլոր երևանցիների աչքերը, քանզի հայտնի դարձավ, որ Արամ Զավենիչի կուսակից վարչական շրջանի ղեկավարը ցայտուն խուլիգանական հակումներով անձնավորություն է:

Սակայն այդ անձնավորության քայլերի համար պատասխանատու պիտի համարվի ոչ միայն Արամ Զավենիչը, այլև Տիգրան Ավինյանը, քանզի նրա կառավարման անդամն է ձեռք բարձրացրել քաղաքացու վրա, անկախ այն հանգամանքից, թե ինչ պատճառով է դա կատարվել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը