Մի օր կրկին բաց ճակատով ու ժպիտներն երեսներիս իրար շնորհավորերելու նոր և իրական առիթներ կունենանք
Դպրոցական տարիներս, հորս դիվանագիտական աշխատանքի բերումով, ես անցկացրել եմ Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում՝ աշխարհահռչակ Լենինգրադում, քաղաք, որը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դիմակայել է ֆաշիզմի ողջ սարսափին ու ցավին։ Դպրոցում իմ ամենասիրելի առարկաները պատմությունն ու անգլերենն էին։ Իմ անգլերենի ուսուցչուհի Վոեւոդինա Լյուդմիլա Միրոնովնան ծնվել էր 1935 թվականին. որպես երեխա նա հիշում էր պատերազմի ողջ սարսափը՝ կորցնելով իր տունը և ընտանիքի մեծ մասին։
Ես երախտապարտ եմ ճակատագրին, որ նա եղավ իմ ուսուցչուհին։ Նա մեզ սովորեցրեց ոչ միայն լեզու, այլեւ պատմություն՝ իսկական դասեր՝ պատերազմի, հերոսության ու ճշմարիտ մարդկայնության մասին։ Նա մեզ պատմեց հերոսական խորհրդային ժողովրդի մասին, որը ճակատագրական պահին կարողացավ պաշտպանել իր հայրենիքը։
Մեր պապերը հզոր մարդիկ էին՝ հերոսներ, որոնք հաղթեցին համաշխարհային պատերազմում: Հետագայում, երբ այդ հզոր երկիրը փլուզվեց, մեր հայրերը պաշտպանեցին մեր փոքր, բայց արժանապատիվ հայրենիքը։ Դա մեզ տվեց հնարավորություն՝ ունենալ անկախ եւ արժանապատիվ պետություն։
Ցավոք, մենք արդեն փոշիացրել ենք մեր հայրերի հաղթանակը։ Այսօր իշխանության մեջ գտնվող դավաճանները փորձում են մեզ նույնիսկ զրկել մեր պատմական դերից՝ Հաղթանակի մեջ ունեցած մեր մեծ ավանդից։ Այն Հաղթանակը, որ մեր պապերի արյունով է գրվել։
Արցախի կորուստից հետո դժվար է նույնիսկ համազգային տոն նշել, շնորհավորել. հպարտանալու բան չկա։ Բայց ես հավատում եմ, որ մենք պետք է միավորվենք, վերադարձնենք մեր արժանապատվությունն ու երբեք չթողնենք, որ այդ չմարդը, չհայն ու չտղամարդը միջազգային ասպարեզում ներկայացնի մեզ։ Շատ սիմվոլիկ է, որ նա այնտեղ է առանց մեր բանակի, իսկ փոխարենը՝ դիտում է ադրբեջանական բանակի շքերթը։
Ժամանակն է բաց աչքերով նայել իրականությանը։ Հպարտությունը չի մնում այն ժողովրդին, ով լռում է։ Ժողովուրդը պիտի խոսի, հիշի, կանգնի։
Մի օր կրկին բաց ճակատով ու ժպիտներն երեսներիս իրար շնորհավորերելու նոր և իրական առիթներ կունենանք: Պարտավոր ենք մեր պապերի պես մեռ թոռներին իրական հպարտանալու առիթներ թողնենք:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից