Առաջանում է հիմնավոր կասկած, որ սա հերթական ԽԾԲ օպերացիան է
Պատանի հանդիսատեսի թատրոնի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Անձնապես չեմ ճանաչում ո՛չ տնօրենի պաշտոնից հեռացված Էմին Թորոսյանին, ո՛չ էլ, ըստ շրջանառվող լուրերի, նոր տնօրենի թեկնածու Տաթև Հովակիմյանին։
Որքանով տեղյակ եմ, հեռացված տնօրենը երկար տարիներ աշխատել է մշակույթի ոլորտում և զբաղեցրել ղեկավար պաշտոններ, չի ունեցել թերացումներ, չի ունեցել ղեկավար պաշտոնի չարաշահման դեպքեր: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչի՞ հիման վրա են նրան ազատել աշխատանքից և ինչու՞ են ցանկանում նրան փոխարինել իշխանական ավագանու անդամ, դերասանուհի, ղեկավարման որևէ փորձ չունեցող անձով։
Եթե կա հիմնավոր պատճառ, ապա պետք է այդ պատճառը լուսաբանել: Թե չէ առաջանում է հիմնավոր կասկած, որ սա հերթական ԽԾԲ օպերացիան է։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան»խմբակցության անդամԱննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
Առաջանում է հիմնավոր կասկած, որ սա հերթական ԽԾԲ օպերացիան է
Պատանի հանդիսատեսի թատրոնի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Անձնապես չեմ ճանաչում ո՛չ տնօրենի պաշտոնից հեռացված Էմին Թորոսյանին, ո՛չ էլ, ըստ շրջանառվող լուրերի, նոր տնօրենի թեկնածու Տաթև Հովակիմյանին։
Որքանով տեղյակ եմ, հեռացված տնօրենը երկար տարիներ աշխատել է մշակույթի ոլորտում և զբաղեցրել ղեկավար պաշտոններ, չի ունեցել թերացումներ, չի ունեցել ղեկավար պաշտոնի չարաշահման դեպքեր: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչի՞ հիման վրա են նրան ազատել աշխատանքից և ինչու՞ են ցանկանում նրան փոխարինել իշխանական ավագանու անդամ, դերասանուհի, ղեկավարման որևէ փորձ չունեցող անձով։
Եթե կա հիմնավոր պատճառ, ապա պետք է այդ պատճառը լուսաբանել: Թե չէ առաջանում է հիմնավոր կասկած, որ սա հերթական ԽԾԲ օպերացիան է։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից