Կատարված հանցագործությունը քաղաքական դրդապատճառներ ունի
Արդեն մի շաբաթ անցել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյան-ի նկատմամբ կատարված հանցագործությունից։ Հիշեցնեմ, որ ավագանու անդամի տան դիմաց այրել էին ընտանեկան մեքենան։
Հաշվի առնելով «Մայր Հայաստան» խմբակցության արդյունավետ աշխատանքը ՔՊ-ականների կողմից Երևանի կառավարման տապալումը, կոռուպցիոն սխեմաները բացահայտելու ուղղությամբ ու իշխանության ջղաձգումները, կարելի է եզրակացնել, որ կատարված հանցագործությունը քաղաքական դրդապատճառներ ունի։ Դրա անուղղակի ապացույցն է նաև այն է, որ մինչև հիմա որևէ տեղաշարժ չկա հանցագործներին բացահայտելու ուղղությամբ։ Եթե որևէ ՔՊ-ականի մազին կպնեին՝ հավատացած եմ, որ ժամերի ընթացքում կգտնեին ու կկալանավորեին։
Բայց, քանի որ հանցագործությունը կատարվել է ընդդիմադիր ուժի ներկայացուցչի նկատմամբ, ապա անգամ հանցագործին փնտրելը կարող է իշխանության համար վտանգավոր լինել․ հայտնի խոսք կա, է՝ կարևորը հետաքննության ժամանակ սեփական հետքի վրա դուրս չգալն է։
«Մայր Հայաստան» դաշինքի Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից