Կարծիք

15.05.2025 15:37


Ընդդիմադիրի ընտանեկան մեքենայի հրկիզումը կարմիր գիծ է

Ընդդիմադիրի ընտանեկան մեքենայի հրկիզումը կարմիր գիծ է

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանեկան մեքենան հրկիզման պատվիրատուի չբացահայտումը հղի է երկակի վտանգով։ Նախ՝ այն ուղերձ է տալիս, որ ընդդիմադիր գործունեությունը Հայաստանում կարող է պատժվել բառացիորեն կրակի միջոցով։ Երկրորդ՝ այն վտանգավոր նախադեպ է, որ քաղաքական մեսիջով հանցագործությունները մնում են անպատիժ, ինչն իրականում խրախուսում է հետագա բռնությունները։

Մշտապես պայքարի կիզակետում լինելով պահանջում եմ, որպեսզի լիարժեք, թափանցիկ ու հանրային պատասխանատվությամբ քննություն լինի։

Պարտավոր ենք բարձրաձայնել՝ Գևորգ Ստեփանյանի մեքենայի հրկիզումը չպետք է մատնվի մոռացության, որովհետև սա ոչ միայն իրավական, այլ քաղաքական պատասխանատվության հարց է։ Եթե իշխանությունները լուռ են, ապա լռությունն է խոսում և մեղավորները մնում են ազատության մեջ՝ սպառնալիք դառնալով մեր բոլորի անվտանգության համար։

Այս հարձակումն ուղղված է բոլորիս դեմ, ովքեր փորձում ենք ազատ և ժողովրդավարական ճանապարհով պայքարել հանուն Հայաստանի։ Ընտանեկան մեքենայի հրկիզումը կարմիր գիծ է, որը չի կարելի անտեսել կամ մարսել։

Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը