Լրահոս

17.12.2011 13:35


ՀՖՖ նախագահ. «Մանուչարյանն ուղեղի պրոբլեմ ունի»

ՀՖՖ նախագահ. «Մանուչարյանն ուղեղի պրոբլեմ ունի»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն նշել է ֆուտբոլային տարվա բացթողումն ու ձեռքբերումը։ Ըստ նրա Հայաստանի հավաքականի՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար դուրս չգալը բացթողում էր, իսկ ձեռքբերումը ցուցադրված գեղեցիկ խաղն էր։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի հավաքականը երբեք Թուրքիայում ընկերական հանդիպում չի անցկացնի։

–Թուրքիայում Հայաստանի հավաքականը կխաղա միայն պաշտոնական հանդիպումներում,–ասել է նա:

Մեր հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն պահեստայինների նստարանին կփոխարինի դարպասապահ Ապուլա Բետեն։

–Յուրա Մովսիսյանը Էդգար Մանուչարյան չէ: Նա լրիվ այլ ֆուտբոլային մտածելակերպ ունի: Նա կբարձրացնի իր որակները: Մանուչարյանն ուղեղի պրոբլեմ ունի, նա վախկոտ է և նրան չի կարելի համեմատել համարձակ և հզոր Մովսիսյանի հետ: Թեև Էդգարի տեխնիկական տվյալներն ավելի բարձր են,-ավելացերլ է Ռուբեն Հայրապետյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը