Կարծիք

18.06.2025 11:16


Ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը որոշեց քայլեր ձեռնարկել Սամվել Կարապետյանի դեմ, և ի՞նչ կապ ունի դա Ադրբեջանի հետ

Ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը որոշեց քայլեր ձեռնարկել Սամվել Կարապետյանի դեմ, և ի՞նչ կապ ունի դա Ադրբեջանի հետ

Շատերը համոզված են, որ ՍամվելԿարապետյանի հանդեպ այս հակաօրինական քայլերը Նիկոլ Փաշինյաննիրականացնում է այն բանի պատճառով,որ հայ գործարարը հանդես եկավ ի պաշտպանությունՀայ առաքեական եկեղեցու:

Դա ընդամենը պատրվակ էր:

Բանն այն է, որ իր «պատմական» (բնորոշումը Ալեն Սիմոնյանինն է)այցից առաջ,Թուրքիան, Ադրբեջանը մի շարք պայմաններ են դրել Փաշինյանի առջև, որպեսզի նա կատարի:

Բացի եկեղեցու կազմաքանդման, ադրբեջանցիների վերադարձի, «Զանգեզուրի միջանցքի»հարցերից, Ալիևը ցանկանում է,որ Փաշինյանը քայլեր ձեռնարկի այն անձանց դեմ, որոնք ժամանակին զգալի դեր են ունեցել Արցախի հարցում:

Ալիևի պահանջների ցանկը շատ մեծ է.նախկին երեք նախագահների մասին է խոսքը, Վազգեն Մանուկյանի, Սամվել Բաբայանի, արցախցի մի շարք գործիչների:

Սակայն Փաշինյանի առջև կոնկրետ մի քանի անձերի խնդիրը առաջնային է դրված և,բացի այդ,ադրբեջանցիներն ու թուրքերը սիրում են սիմվոլիկաներ:

Բանն այն է, որ ուղիղ չորս տարի առաջ, 2021 թվականին Ադրբեջանը հետևյալ հայտարարությունով էր հանդես եկել.

«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել երեք անձի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղ զենքի և ռազմական տեխնիկայի անօրինական տեղափոխման մեջ ենթադրաբար ներգրավված լինելու համար։ Հետախուզվողների թվում են Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը և «Royalsys Engineering» ընկերության ղեկավար Դավիթ Գալուստյանը»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հետախուզվող անձինք 2001-ից մինչև 2021 թվականը «կազմակերպել են անօրինական ճանապարհով ձեռք բերված խոշոր տրամաչափի մարտական ​​հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի մաքսանենգություն։ Զենքն ու սարքավորումները ներմուծվել են Հայաստան, իսկ այնտեղից՝ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից շրջաններ։ Դատախազության տվյալներով՝ մաքսանենգությունն իրականացվել է օդային ճանապարհով՝ օգտագործելով ուղևորատար ինքնաթիռներ, Հայաստանի ռազմաօդային ուժերի «Իլ-76» բեռնատար ինքնաթիռ, ինչպես նաև՝ պարոն Աբրահամյանի կողմից ենթադրաբար գնված ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։

Մաքսանենգության մեջ կասկածվողներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100.1 (պատերազմի պլանավորում, նախապատրաստում կամ սանձազերծում), 218.1 (ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով հանցավոր խմբավորման ստեղծում), 228.3 (զենքի և զինամթերքի անօրինական ձեռքբերում, փոխանցում, պահպանում կամ վաճառք), 279.1 (անօրինական զինված խմբավորումների ստեղծում, դրանց ստեղծմանը մասնակցություն) և 206.4 (կազմակերպված մաքսանենգությանը մասնակցություն) հոդվածներով։

Այս հայտարարության վերջում նշվել էր, որ.

«Նրանց նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանքի տեսքով, և նրանց բոլորի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում… Գլխավոր դատախազությունը իրավաբանական օգնության խնդրանք է ուղարկել օտարերկրյա պետությունների համապատասխան պետական ​​մարմիններին»:

Ուշադրության արժանացնենք այն հանգամանքը, որ սույն հայտարարությունը Ադրբեջանը տարածել էր ուղիղ չորս տարի առաջ. 2021-ի հունիսի 18-ին, այսինք՝ընտրություններից երկու օր առաջ:

Զարմանալիորեն, Ադրբեջանը իր այս հայտարարությունը երեկ վերահրապարակել և կրկին տարածել է, կարծես «հիշեցնելով», որ իր նախկին պահանջը:

Ալիևը իր այս «հիշեցումը»կատարել է բացառապես Նիկոլ Փաշինյանի համար, ով երկու օր անց հանդիպելու է Էրդողանին, վերջինից մուրալով, որ համոզի Ալիևին, որ մինչև 2026-ի ընտրությունները համաձայնվի իր հետ «խաղաղ պայմանագիրը» կնքի, որպեսզի Փաշինյանը կարողանա այս անգամ էլ այդ պայմանագրի թղթով փորձի համոզել հայ հանրության առավել թերզարգացած հատվածին, որ եթե այդ «թուղթը»չլինի, ապա կլինի պատերազմ:

Կարապետյանի, եկեղեցու դեմ այս քայլերը Փաշինյանի կողմից միմիայն Ալիևի պահանջների բավարարման համար է, որպեսզի Էրդողանը համաձայնվի ազդել Ալիևի վրա «խաղաղության պայմանագրի» թղթի տրամադրելու հարցում:

Այս ամենը կրկին ցույց է տալիս, թե ինչ ողորմելի վիճակում է հայտնվել հայ հանրությունը;

Բայց դրա մեղավորը շարքային քաղաքացիները չեն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը