Կարծիք

19.06.2025 13:21


Քաղաքային տրանսպորտի ոլորտում տիրում է լիակատար անպատասխանատվություն

Քաղաքային տրանսպորտի ոլորտում տիրում է լիակատար անպատասխանատվություն

«Բարեփոխված», իսկ իրականում ներվախախտ հանրային տրանսպորտ համարվող «Zhong Tong» մակնիշի, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը այսօր ոչ սթափ վիճակում դուրս է եկել երթուղի և մարդկանց կյանքերի հետ խաղացել։

Ո՞վ է թողել, որ ոչ սթափ վարորդը դուրս գա երթուղի։

Ո՞վ է պատասխանատու այս աղաղակող անտերության համար։

Նախքան երթուղի դուրս գալը ի՞նչ վերահսկողություն են իրականացնում քաղաքապետարանը և համապատասխան տեսչական մարմինները։

Մեկ անգամ ևս փաստում ենք՝ քաղաքային տրանսպորտի ոլորտում տիրում է լիակատար անպատասխանատվություն, որի գինը կարող է լինել քաղաքացիների կյանքն ու առողջությունը։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը