Այս օրերին, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է պետականորեն ամրապնդել մեր ազգային արմատները՝ լեզուն, եկեղեցին, հիշողությունը, հայրենիքի արժեքը (տեսանյութ)
Արցախի կորստից, հազարավոր զոհեր ունենալուց, անարժանապատիվ պարտությունից հետո, երբ մեր ժողովրդի վերքերը դեռ չեն սպիացել, որևէ «կատարսիս», այսինքն՝ կեղծ մաքրման կամ հաշտեցման փորձ միայն կվիրավորի հայ հասարակության գիտակցությունը։ Այս օրերին ավելի քան երբևէ անհրաժեշտ է պետականորեն ամրապնդել մեր ազգային արմատները՝ լեզուն, եկեղեցին, հիշողությունը, հայրենիքի արժեքը։ Իսկ «կատարսիսի» նման պոստմոդեռն խորհրդանիշը ուղղակի չի արտահայտում ազգային դիմադրողականություն և «մշակութային նախաձեռնության տակ» պարտադրում են հաշտեցման մթնոլորտ ստեղծել՝ ասելով, թե «անցանք այս ամենի միջով, սրբվեցինք, մաքրվեցինք»։ Սակայն ոչ՝ մեր վերքերը բաց են, ու մեղավորները պատասխանատվություն պետք է կրեն, ոչ թե մոռացության տան այդ ամենը։ Նման նախաձեռնությունները պետք է բացահայտ մերժվեն՝ հանուն մեր ազգային ինքնության, հանուն ապագայի։
Հ.Գ. Եվ էս նպատակով մեկ անձից գնման ընթացակարգով 12 միլիոն 850 հազար դրամ են վճարել Երևանի 2024 թվականի բյուջեից…Արդյո՞ք առաջնային խնդիրներ չկան մայրաքաղաքում իրենց լուծմանը սպասող…
Հետևությունները թողնում եմ քեզ, իմ սիրելի՛ հայրենակից։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից