Կարծիք

22.06.2025 16:12


Կա՛մ անգրագետ կառավարման արդյունք է, կա՛մ փողերի դասական մսխում (տեսանյութ)

Կա՛մ անգրագետ կառավարման արդյունք է, կա՛մ փողերի դասական մսխում (տեսանյութ)

Մեկ ու կես տարի է ինչ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքը բարեկարգվել «հերոս հարկատուների» շնորհիվ` արժենալով 349 մլն դրամ, բայց այս ընթացքում արդեն փոխարինվել են չորացած տույաները, որի 1 հատը գնվել է մոտավորապես 215000 դրամով` ինչը տվյալ բույսի իրական արժեքից մի քանի անգամ բարձր է։ Այժմ փոխարինվում են` ինչպես Երևանի քաղաքապետարանի շին. բարեկարգման վարչության պետի պաշտոնակատարն էր ասում «թանկարժեք այգու» գրանիտե և բազալտե սալիկները, չեն գործում այգու շատրվանները։

Բավական շատ գումար է ծախսվել այգու վրա ու այս կարճ ժամանակահատվածում այսքան թերություններ են առաջ եկել։

Էս ամեն ինչը կա՛մ անգրագետ կառավարման արդյունք է, կա՛մ փողերի դասական մսխում` որի պարագայում շահում են որոշ անհատներ, բայց երկու դեպքում էլ, ցավոք տուժում է քաղաքը և քաղաքացին։

Տեսանյութը` այստեղ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը