Լրահոս

20.11.2010 11:22


ԱՄՆ-ի CBS ստուդիայի աշխատակիցները անհայտ սպիտակ փոշի պարունակող նամակ են ստացել

ԱՄՆ-ի Դաշնային անվտանգության բյուրոն (ԴԱԲ) հետաքննում է շաբաթ օրը Լոս Անջելեսի CBS հեռուստաընկերության ստուդիա ուղարկված նամակի հետ կապված միջադեպը։ Ինչպես հայտնում է «Ասոշիեյթեդ փրեսս»-ը, այն պարունակել է անհայտ սպիտակ փոշի, որը ԴԱԲ-ի ներկայացուցիչ Լաուրա Էյմիլլերի խոսքերով՝ նախնական հետազոտության տվյալներով ճանաչվել է ոչ վտանգավոր։ Բոլոր դեպքերում, այն կհետազոտվի հատուկ լաբորատորիայում։

Տեղի ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ կասկածելի նամակը հայտնաբերվել է ABC  ալիքի «Պարեր աստղերի հետ» հեռուստանախագծի փոստում։

Հանրահայտ մարդկանց մասին լուրերի գծով մասնագիտացած «TMZ.com» կայքի տեղեկատվությամբ՝ նամակն ուղարկած  չարագործների նպատակակետը կարող էր լինել Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինի դուստր Բրիստոլը, որը մասնակցում էր այդ շոուին։

Այս խորագրի վերջին նյութերը