Լրահոս

24.12.2011 12:46


Վրաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգ. Հայաստանը՝ ուղղակի «սերտ գործակից» , իսկ Ադրբեջանը՝ «ռազմավարական»

Վրաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգ. Հայաստանը՝ ուղղակի «սերտ գործակից» , իսկ Ադրբեջանը՝ «ռազմավարական»

Երեկ Վրաստանի խորհրդարանը հաստատել է երկրի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Ներկայացնելով փաստաթուղթը խորհրդարանում, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Բատա Կուտելիան հայտարարել է, որ փաստաթղթում արտացոլված են այն փոփոխված իրողությունները, որոնք ի հայտ են եկել 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո:

Հարավային Կովկասի հարևանների հետ հարաբերություններին փաստաթղթում առանձին գլուխ է նվիրված։ Թեև Վրաստանի ռազմավարական գործընկերներից յուրաքանչյուրին (ԱՄՆ, Թուրքիա, Ուկրաինա) առանձին գլուխներ են նվիրված, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի հետ Վրաստանի հարաբերությունները դիտարկվում են մեկ ընդհանուր գլխում, այնուամենայնիվ ռազմավարությունում Հայաստանի հետ հարաբերությունները որակված են որպես «սերտ գործակցություն», իսկ Ադրբեջանի հետ` «ռազմավարական համագործակցություն»։

Հայեցակարգում նշված հիմնական մարտահրավերը Ռուսաստանի կողմից «Վրաստանի տարածքի օկուպացիան», «այդ երկրի կողմից նոր պատերազմի սպառնալիքը» և «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից ահաբեկչական գործողություններն» են: Նշվում է, թե Ռուսաստանի նպատակն է Վրաստանը դարձնել «չկայացված պետություն և խոչընդոտներ ստեղծել եվրոպական ու եվրաատլանտյան նրա ընտրությունը իրականացնելու գործում, Վրաստանը բռնի ուժով իր ուղեծիր վերադարձնել»: Հակառակ դրան, փաստաթղթում նշվում է, թե Վրաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ «բարիդրացիականության և հավասարության սկզբունքների վրա հիմնված հարաբերություններ ունենալ»։

Այս խորագրի վերջին նյութերը