Լրահոս

06.05.2009 16:50


Արտաընտրական գործոնները կարող են ազդել քաղաքապետի ընտրությունների վրա

Պարզվում է, որ քաղաքապետի ընտրությունների վրա լուրջ ազդեցություն կարող են ունենալ նաև արտաընտրակն գործոններ։ Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ այդ գործոններից մեկը Գլոբալ ճգնաժամն է։

- Երևանի բնակչությունը գտնվում է ծայրահեղ վիճակում՝ աղքատների թիվն աճել է, եկամուտների հիմնական մասը՝ 70-80%, գնում է սննդի  վրա։ Այլ կարիքների համար՝ բուժում, ուսման վարձ, մինամալ հագուստի գնում, միջոց չի մնում։ Այդ պատճառով ընտրողների զգալի մասը Երևանի քաղաքապետի  ընտրություններից  սպասելիքներ ունեն,-ասել է նա։ Ահարոն Ադիբեկյանը վստահեցնում է, որ ընտրողները աղբահանության, քաղաքի լուսավորության և կոմունալ այլ խնդիրների լուծումներից ավելին են ակընկալում քաղաքապետից և ավագանիներից։

-Եթե թեկնածուները այնպիսի խոստումներ տան, որոնք ի պաշտոնե պարտավոր են անել, իմաստ չի ունենա։ Մարդիք ակընկալում են նորաստեղծ ընտանիքների համար բնակարանների ապահովում, մանկապարտեզներում նվազագույն ծախսերի փակում, միայնակ թոշակառուներին օգնություն և այլն,-նշել է նա։ Սոցիոլոգը պնդում է նաև, որ խոտումը պետք է լինի իրականացվող, իսկ խոստում տվողը՝ այն իրականացնելու կարողությամբ օժտված։

- Եթե ՕԵԿ-ը խոսք տա ասֆալտապատում՝ չեն հավատա, եթե ԲՀԿ-ն խոստանա, որ կիրազեկի բնակչությանն իրենց իրավունքների մասին՝ էլի  չեն հավատա, որովհետև նրանց իմիջն այլ է. խոստումը պետք է համապատասխանի իմիջին,-ասել է Ահարոն Ադիբեկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը