Լրահոս

28.12.2011 13:44


Այսօր կինոմատոգրաֆիստների և կինոյի սիրահարների միջազգային օրն է

Դեկտեմբերի 28-ին  ամբողջ  աշխարհը տոնում է  կինոմատոգրաֆիստների և  կինոյի  սիրահարների միջազգային օրը: 1895թ. մարտի 22-ին ֆրանսիացի Լուի և Օգյուստ Լումիերները ցանկացողների համար կազմակերպեցին իրենց նկարահանած կարճամետրաժ մի քանի ֆիմերի առաջին հրապարակային վճարովի դիտումը:  Սակայն, կինոյի ծննդյան օրը համարվում է նույն թվականի դեկտեմբերի 28-ը: Այդ օրը ֆրանսիական «Կապուցինոկ» բուլվարի մի սրճարանում Լումիեր եղբայրներն արդեն մեծաքանակ հանդիսատեսի համար կազմակերպեցին «Գնացքի ժամանումը» կարճամետրաժ ֆիլմի դիտումը:

Այս խորագրի վերջին նյութերը