Աշխարհ

29.12.2011 15:00


Իրանի ռազմածովային ուժերի զորավարժությունների շրջան է մտել ամերիկյան ավիակիրը

Իրանի  ռազմածովային ուժերի զորավարժությունների շրջան է մտել ամերիկյան ավիակիրը

Օրմուզի ջրանցքում Իրանի ռազմածովային ուժերի զորավարժությունների ղեկավարության ներկայացուցիչ  Մահմուդ Մուսավին հայտարարել է, որ տասնօրյա զորավարժությունների անցկացման շրջանում հայտնաբերվել է ամերիկյան ավիակիր։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Ըստ երեևույթին, հայտնաբերված ավիակիրը «Ջոն Սթեննիս»–ն է։ Ավելի վաղ ամերիկյան ղեկավարությունը հայտարարել էր, որ «Ջոն Սթեննիս»–ը կանցնի Օրմուզի ջրանցքը։

Իրանի ռազմածովային ուժերն արդեն 5 օր է՝ անցկացնում են զորավարժություններ։ Ավելի վաղ Իրանի ռազմածովային ուժերի ղեկավարը հայտարարել էր, թե չի բացառվում, որ կփակվի Օրմուզի ջրանցքը, մանավանդ այն դեպքում, եթե ԱՄՆ–ը փորձի պատժամիջոցներով արգելափակել իրանական նավթի արտահանումը։

Այս խորագրի վերջին նյութերը