Աշխարհ

08.01.2012 21:49


Իրանը հայտարարել է 24 ժամում աշխարհը ճգնաժամի առաջ կանգնացնելու հնարավորության մասին

Իրանը հայտարարել է 24 ժամում աշխարհը ճգնաժամի առաջ կանգնացնելու հնարավորության մասին

«Աշխարհը 24 ժամ էլ չի դիմանա առանց Պարսից ծոցի էներգակիրների»,–«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալի Ֆադավին։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե կփակի արդյո՞ք Իրանը Օրմուզի նեղուցը, Ֆադավին ասել է, որ այդ տարբերակը բազմիցս քննարկվել է։ Ծովակալն ընդգծել է, որ «աշխարն առանց նավթի, որը տեղափոխվում է Օրմուզի նեղուցով, չի կարող կանգնած մնալ երկու ոտքերի վրա»։

Հիշեցնենք, որ համաձայն վիճակագրության, Օրմուզի նեղուցով անցնում է ծովային ճանապարհով արտահանվող նավթի համաշխարհային ծվալների 40 %–ը, ինչը կազմում է Պարսից ծոցի երկրների արտահանվող նավթի 90% –ը։ Ծովակալն ընդգծել է, որ «աշխարն առանց նավթի, որը տեղափոխվում է Օրմուզի նեղուցով, չի կարող կանգնած մնալ երկու ոտքերի վրա»։

Այս խորագրի վերջին նյութերը