Լրահոս

07.05.2009 10:51


Ծեծի է ենթարկվել հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանը

Ծեծի է ենթարկվել հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանը

Մայսի 7-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.02-ին, Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց, 2 անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար, 1957թ. ծնված Նվեր Մնացականյանին և դիմել փախուստի։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է հետաքննություն։

«7 օր»–ը կապ հաստատեց «Շանթ» հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանի հետ, սակայն նա ասաց, որ «որևէ լրացուցիչ տեղեկություն չի կարող հաղորդել»։

Այս խորագրի վերջին նյութերը