Կարծիք

17.02.2026 10:07


ՔՊ-ական վերնախավը ջղաձգումների ու հալյուցինացիաների մեջ է ընկել «Մայր Հայաստանի» համաժողովից հետո

ՔՊ-ական վերնախավը ջղաձգումների ու հալյուցինացիաների մեջ է ընկել «Մայր Հայաստանի» համաժողովից հետո

ՔՊ-ական վերնախավը ջղաձգումների ու հալյուցինացիաների մեջ է ընկել կիրակի օրը տեղի ունեցած «Մայր Հայաստանի» համաժողովից հետո։ Թուրքիայից ժամանելուն պես 2018 թվականի իշխանափոխությանը շնչակտուր միացած Ռուբինյան Ռուբենին հանձնարարել են բացահայտել ընդդիմության «գաղտնի պլանը»։ Բառիս բուն իմաստով օլիգարխի «զոնտիկի» տակ հայտնված, օլիգարխ ԱԺ բերած, օլիգարխների հետ ջան-ջիգյար ու ոչ միայն ջան-ջիգյար անող իշխանության ներկայացուցիչը խոսում է ընդդիմության դաշտում մեկ կենտրոնից ղեկավարվող ինչ-որ երևակայական գործընթացի մասին։

Կոռուպցիոն հեռանկարներով հասարակությանը փորձում է վախեցնել մի իշխանություն, որը մինչև արմուկները մտել է պետական բյուջեի մեջ, ու դրանց ղեկավարած որ հիմնարկը փորփրում են՝ մի կոռուպցիոն սկանդալ պայթում է։ Օրինակ, հետաքրքիր է՝ Ռուբինյան Ռուբենը՝ Սամվել Ալեքսանյանի «զոնտիկի» տակ պատսպարվող Ավինյան Տիգրանից հետաքրքրվե՞լ է, թե ինչ եղան ԱՆԻՖ-ի միլիոնավոր դոլարները։ Կամ պետությունից հարկային արտոնություններ ստացող ընկերությունները ի՞նչ մոտիվացիայով են մուծվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այնպես էլ ՔՊ նախկին պատգամավոր Լենա Նազարյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամին։ Կոռուպցիոն սկանդալների շարքը կարող ենք շատ երկար թվարկել։

Սրանք հասկացել են, որ ընդդիմության դաշտում ուժային կենտրոնների ձևավորումը անխուսափելիորեն հանգեցնելու է իրենց քաղաքական վախճանին, ուստի, տուրք տալով գեբելսյան քարոզչության լավագույն ավանդույթներին, սկսել են մարդկանց ուղեղները լվանալ տարբեր դավադրապաշտական պլաններով։

Արդեն բոլորի համար էլ պարզ է, որ հունիսի 7-ին ընտրություն պետք է կատարվի ՔՊ-ականների բերած թուրքաՀայաստանի ու հայկական Հայաստանի միջև։

ՔՊ-ին քվեարկողները պետք է հստակ գիտակցեն, որ իրենք քվեարկում են Հայաստանի հետ կապված Ալիևի պլանի օգտին։ Նրանք պետք է քաջ գիտակցեն, որ քվեարկելու են Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխության, Հայաստանում մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների բնակության, ժողովրդավարական արժեքների ոտնահարման, երկրի անվտանգային համակարգի կազմաքանդման, տնտեսության փլուզման, աղքատության խորացման ու շատ այլ անդուր երևույթների օգտին։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը