Լրահոս

10.01.2012 14:22


Յակուտիայի կովերին բրդե կրծկալներ են հագցրել

Յակուտիայի կովերին բրդե կրծկալներ են հագցրել

Յակուտիայի կովերին նրանց տերերը ձմեռային բրդե կրծկալներ են հագցրել։ Տաք աքսեսուարների անհրաժեշտությունն առաջացել է խիստ ցրտերի պատճառով։ Նապաստակի մորթով կրծկալները կովերի պտուկները պետք է պահպանեն ցրտահարությունից։ Կովերի կրծկալներն անձամբ նրանց տերերն են կարում։

Օդերևութաբանների տվյալներով՝ այժմ Յակուտիայում 47 աստիճան ցուրտ է։ Որոշ շրջաններում ջերմիստիճանն իջել է մինչև 55 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը