Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Oragir․News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանն է։
Երվանդ Բոզոյանը շեշտում է՝ պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է։
«Մենք ավելի քան 30 հազար մարդկանց հետ շփվել ենք, բառիս բուն իմաստով ենք շփվել՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում, և ես հավաստիացնում եմ, որ մեծ մասը հասարակության արդեն այդ խայծը (պատերազմով շանտաժը-խմբ․) չի ուտում։ Այսինքն` փաստացի այս մարդը, որի ժամանակ մենք մեծ պատերազմ ստացանք, խայտառակ պարտություն ստացանք, 4000 երեխա զոհվեց դրա արդյունքում, երկրորդ անգամ Ջերմուկում մենք մի հատ միկրոպատերազմ ստացանք, որտեղ ավելի քան 200 զինվոր զոհվեց հայ, ընդ որում ավելի շատ, քան Ապրիլյան պատերազմի ժամանակ․․․ և այս մարդը խոսում է խաղաղության մասին:
Սրանք առանց ամոթի հայտարարում են, որ Հայաստանի գլխավոր անվտանգության երաշխավորը պետք է լինի Ալիևը։ Դուք հասկանում եք, չէ՞։ Ես կարծում եմ, որ ողջամիտ մարդ չկա Հայաստանում, որ չհասկանա, որ Ալիևը չի կարող երաշխավոր լինի Հայաստանի համար: Եվ այդ պատճառով էլ կարծում եմ, որ այն եռագլուխ դևը, որ ինքը ասում է, ինքն է այդ եռագլուխ դևը և, ըստ էության, ինքը անընդհատ խաբելով է զբաղված մեր հասարակությանը․ ինքը խաբում էր խաղաղություն՝ բերեց պատերազմ, ինքը խաբում էր, ասում էր՝ Արցախը Հայաստանի վերջ՝ բերեց «Արցախը Ադրբեջան է վերջ»: Հիմա էլ Հայաստանի այդ քարտեզը դրել է, ամբողջ աշխարհով մեկ խայտառակվում է․ մարդիկ տարբեր երկրներից զանգում են, ինձ ասում են, որ եթե այս մարդը ձեր քարտեզը դնում է, դա նշանակում է ինքը կասկածի տակ է դնում ձեր քարտեզը, սա շատ հոգեբանական խնդիր է»,- ասաց նա։
Քաղաքագետը նկատեց նաև, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր դաշնակիցը Թուրքիան է։

Մանրամասները՝ հարցազրույցում։