Քաղաքական

18.04.2026 20:39


Ավագանու նիստում ներառվել է 51 հարց, որից 49՝ չզեկուցվող

Ավագանու նիստում ներառվել է 51 հարց, որից 49՝ չզեկուցվող

ՆՈՐ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ

Երեւանի ավագանու ապրիլի 21-ի նիստի օրակարգ իշխանությունն առ այս պահը բերել է 51 հարց, որից 49՝ չզեկուցվող։

Չզեկուցվողների մեջ ներառված է 3 հասցեներում բազմաբնակարան շենքի եւ համալիրների նախնական համաձայնություն՝ ընդհանուր 466 բնակարաններով։

Իսկ երկու հասցեներում նախատեսվում է հողամասի նպատակային նշանակության փոփոխություն՝ անցում բնակավայրերի հողային կատեգորիայի, այսինքն՝ հետագայում բնակելի շենքերի հեռանկարով։

‼️Այսպես են առանց զեկուցելու դակում «փողաբեր» նախագծերը։

‼️Ահա’ այսպես են քաղաքի հերն անիծում։

‼️Այսպես են քաղաքի բնակչությունն անհամաչափ ավելացնում։

‼️Այսպես են ստեղծում խցանումներ։

‼️Այսպես են խնդիրներ առաջացնում ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության եւ այլ ծառայությունների մասով։

‼️Այսպես են բյուջե լցնում, որ մսխեն։

‼️Այսպես են բարդագույն խնդիրներ ստեղծում մայրաքաղաքի հաջորդ իշխանությունների համար։

‼️Այսպես են պարարտ հող ստեղծում կոռուպցիայի մասին խոսակցությունների համար։

ՊՈՂՈՍԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՏԱՊԱԼՎԻ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը