Լրահոս

23.04.2026 13:28


Մյասնիկյան պողոտայում «Մերսեդեսը» մխրճվել է թիվ 53 ավտոբուսի մեջ. «Ուղևորի դեմքը ջնջխված էր, բայց ողջ էր»

Մյասնիկյան պողոտայում «Մերսեդեսը» մխրճվել է թիվ 53 ավտոբուսի մեջ. «Ուղևորի դեմքը ջնջխված էր, բայց ողջ էր»

Քիչ առաջ Երևանի Մյասնիկյանի պողոտայում, Կենդանաբանական այգու մոտ խոշոր վթար է տեղի ունեցել թիվ 53 ավտոբուսի մասնակցությամբ։ Ավտոբուսը կանգառում է եղել, երբ MERCEDES մակնիշի մեքենան կողքից պարզապես մխրճվել է ավտոբուսի մեջ։

Ականատեսներից մեկը NEWS.am–ի հետ զրույցում հուզված պատմեց. «Ճիշտն ասած, բոլորս էլ շատ վախեցանք։ Ուժեղ ձայն լսվեց ու ծուխ է լցվել ավտոբուսի մեջ։ Բոլոր ուղևորներն ընկան, բայց չեմ կարծում, որ լուրջ վնասվածքներ են ստացել, ուղղակի շատ վախեցանք բոլորս։ Ավտոբուսի վարորդն էլ էր վախեցած, ջուր տվեցին։

«Մերսեդեսի» վարորդի կողքի նստած տղային դուրս բերեցին, կենդանի էր, բայց դեմքը ջնջխվել էր։ Տարն իրեն»։

Բացի այդ, վթարի հետևանքով մեկ այլ մեքենա հարվածել էր բաժանարար արգելապատնեշին ու թռել վրայով դիմացի հատված։

Այս խորագրի վերջին նյութերը