500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ
500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի կենտրոնական բանկը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով բազմաթիվ հարցադրումները 2026 թ. ապրիլի 15-ից բնականոն մաշվածության արդյունքում շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ, հայտնում ենք, որ այս որոշումը վերաբերում է միայն նշված թղթադրամներին և չի՛ տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա։
ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են մնալ շրջանառության մեջ և պահպանել իրենց՝ որպես օրինական վճարամիջոցի կարգավիճակը։ Քաղաքացիները կարող են ազատորեն օգտագործել դրանք առօրյա վճարումների համար՝ առանց որևէ սահմանափակման»,–նշված է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Շրջանառությունից դուրս եկող թղթադրամների վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ: