Կարծիք

17.05.2026 16:36


11 րոպեից ավելի մետրո սպասեցինք, հետո պարզվեց՝ տեխնիկական խնդիր էր առաջացել (տեսանյութ)

11 րոպեից ավելի մետրո սպասեցինք, հետո պարզվեց՝ տեխնիկական խնդիր էր առաջացել (տեսանյութ)

11 րոպեից ավելի մետրո սպասեցինք, հետո պարզվեց՝ տեխնիկական խնդիր էր առաջացել։

11 րոպեից ավելի մետրո սպասելն «բարեփոխում» չէ, ուղևորների ժամանակի ու նյարդերի հաշվին փորձարկում է։ Ամեն օր նույն պատմությունն է՝ կա՛մ ավտոբուսն է ուշ գալիս, կա՛մ մետրոն, կա՛մ ամբողջ քաղաքը խցանման մեջ է։ Կանգառներում մարդիկ լցված սպասում են, ժամերով ճանապարհին մնում։

«Բարեփոխման» անվան տակ պարզապես թանկացրել են՝ դարձնելով սովորական երևույթ այն, ինչը նորմալ քաղաքում արդեն լուրջ խնդիր կհամարվեր։ Եթե տրանսպորտը ո՛չ ժամանակին է գալիս, ո՛չ արագ է աշխատում, ոչ էլ խցանումների հարցն է լուծվում, ի՞նչն են կոչում «բարեփոխված»։

Հ.Գ. Իսկ 11 րոպեն միայն տեսանյութում, արդեն 15 րոպե սպասելուց հետո տեղեկացրին, որ տեղյակ չեն երբ կգա։

Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը