Լրահոս

14.01.2012 13:16


Պուգաչովան տղայի անունը Ֆիլիպ կդներ

Պուգաչովան տղայի անունը Ֆիլիպ կդներ

Ինչպես հայտնի է, վերջերս հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը ամուսնացան։  «Русский мир»–ը տեղեկացնում է, որ երբ մամուլը կատակով հարցրել է Պուգաչովային՝ ինչ անուն նա կդներ իր տղային, երգչուհին պատասխանել է՝ Ֆիլիպ։

Ավելին՝ Պուգաչովան «Թուիթթեր» սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Կխնդրեմ Մաքսիմ Գալկինին տղայի անունը Ֆիլիպ դնել։ Ու աշխարհով կքայլեն Ալլա Կիրկորովան և Ֆիլիպ Գալկինը։ Դա հովվերգություն է»։

Կատակ է, կատակ չէ՝ Կիրկորովի դուրը հաստատ եկել է։

Այս խորագրի վերջին նյութերը