Լրահոս

14.01.2012 13:52


Արթուր Աբրահամ– Օսկար Ֆարիաս. այսօր՝ 01:30-ին

Արթուր Աբրահամ– Օսկար Ֆարիաս. այսօր՝ 01:30-ին

Գերմանիայում արդեն տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և նրա մրցակցի՝ արգենտինացի Պաբլո Ֆարիասի կշռման արարողությունը։ Արթուր Աբրահամը կշռում է 76 կգ, Պաբլո Ֆարիասը՝ 75.3:

Տեղեկացնենք, որ 23-ամյա Ֆարիասը պրոֆեսիոնալ ռինգում 19 մարտ է անցկացրել, որից պարտվել է միայն մեկ անգամ, այն էլ՝ որակազրկման պատճառով։ Աբրահամն անցկացրել է 35 մարտ, որից 3-ը պարտվել է (մեկը նույնպես որակազրկման պատճառով)։

Բուքմեյքերական գրասենյակների փորձագետները  հավատում են Աբրահամի հաղթանակին, որը գնահատվում է 1.05 գործակցով, այնինչ Ֆարիասի հաղթանակը գնահատվում է 13.00–ով։

Հիշեցնենք, որ մենամարտը կայանալու է այսօր՝ ժամը 01:30-ին, Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում:

Այս խորագրի վերջին նյութերը