Լրահոս

15.01.2012 02:29


Արթուր Աբրահամը նվաճեց իր 33-րդ հաղթանակը

Արթուր Աբրահամը նվաճեց իր 33-րդ հաղթանակը

Քիչ առաջ Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում ավարտվեց Արթուր Աբրահամ-Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիաս մրցամարտը:

Մրացամարտի 5-րդ ռաունդում Արթուր Աբրահամը հուժկու հարվածներ հասցրեց հակառակորդին, և Ֆարիասը հայտնվեց ռինգի հատակին: Սակայն նա կարողացավ բարձրանալ, և հանդիպումը շարունակվեց: Եվս մի քանի վայրկյան, և Ֆարիասը կրկին հայտնվեց նոկդաունում: 5-րդ ռաունդի վերջամասում Աբրահամի մրցակիցն այլևս ի վիճակի չէր շարունակվել մենամարտը, և մրցավարը դադարեցրեց այն` գրանցելով տեխնիկական նոկաուտ:

Հաղթելով արգենտինացուն` Աբրահամը նվաճեց իր 33-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ բռնցքամարտում:

Այս խորագրի վերջին նյութերը