Լրահոս

08.05.2009 11:34


Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է Նվեր Մնացականյանի նկատմամբ կատարված բռնարարքը

Երեկ ուշ երեկոյան հարձակման է ենթարկվել լրագրող, «Շանթ» հեռուստատընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանը: Բարեբախտաբար՝ նրա առողջությանը վտանգ չի սպառնում:

Հայ ազգային կոնգրեսը, խստորեն դատապարտում է այս բռնարարքը: Դա եւս, ինչպես համարյա ամենօրյա դարձած այսօրինակ դեպքերը Հայաստանում ոչ միայն իշխանության չգոյության, այլ հենց իրեն իշխանություն հորջորջող ապօրինի վարչախմբի վարած ներքին քաղաքականության արդյունքն է։ Դա արդյունք է նաեւ այն խրախուսիչ անտարբերության, որ տիրում է մտավորական ու լրագրողական լայն շրջանակներում։ Լրագրողների նկատմամբ այս հարձակումների և չբացահայտումների շղթան վկայում են մեկ բանի մասին: Բոլոր այս հանցանքները ծանրացած են գործող քրեական իշխանության վրա:

Այս խորագրի վերջին նյութերը