Լրահոս

08.05.2009 15:30


ԼՂՀ բանակցություներում զիջումների չգնալու հարցում ՀՅԴ–ն միայնա՞կ է մնացել

ԼՂՀ բանակցություներում զիջումների չգնալու հարցում ՀՅԴ–ն միայնա՞կ է մնացել

ՀՅԴ ԳՄ անդամ, Շուշիի ազատագրման մասնակից Իգոր Սարգսյանը «Տեսակետ» ակումբում «7օր»-ի հարցին ի պատասխան՝ ասել է, որ կռված տղաները երբեք չեն հանդուրժի ԼՂ-ի ազատագրված տարածքների վերադարձը և պատրաստ են կրկին դուրս գալ ու պայքարել դրանք պահելու համար։ Ըստ Ի. Սարգսյանի, ԼՂ-ի կարգավորման գործընթացում խոսքը ոչ թե փոխզիջումների, այլ միակողմանի զիջումների մասին է.

-Ընդամենը մեր զիջումների մասին ենք խոսում՝ թե ի՞նչ պետք է զիջեն հայերը, իսկ թե ի՞նչ պետք է զիջեն ադրբեջանցիները, պարզ չի։ Եթե պետք է ֆիքսեն ինչ-որ ստորագրությամբ, որ Ղարաբաղն ինչ-որ կարագավիճակ ունի, քավ լիցի, դա էլ պետք չէ. այսօր այդ կարգավիճակը ԼՂՀ-ն փաստացի ունի՛։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասել է նաև՝ պետք է հասկանալ, որ հայրենիք չեն զիջում, առավել ևս, որ այն հայորդիներն իրենց արյամբ են ձեռք բերել։

-Փոխզիջումների չգնալու իմաստով Դաշնակցությունն այսօր, կարծես թե, մենակ է մնացել՝ որպես կուսակցություն, այսինքն՝ նույն այդ ԼՂ-ի հարցում չզիջողն է, նույն հայ-թուրքական հարաբերություններում չզիջողն է։

«Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ կոալիցիոն մյուս կուսակցությունները համաձայն են զիջումների, քանի որ չմիացան ձեզ և դուրս չեկան կոալիցիայից»,- «7օր»-ի հարցին էլ Ի. Սարգսյանը պատասխանել է.

-Չեմ կարծում, որ համաձայն են, ես ասացի՝ Դաշնակցությունը համաձայն չի։

Այս խորագրի վերջին նյութերը