Լրահոս

08.05.2009 16:01


Ազատամարտիկն ասում է, որ Շուշին գրավելուց հետո կարող էինք նաև Նախիջևանի խնդիրը լուծել

Ազատամարտիկն ասում է, որ Շուշին գրավելուց հետո կարող էինք նաև Նախիջևանի խնդիրը լուծել

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը «7օր»-ին ասել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, գոնե անձամբ իրեն և Արցախի պատվիրակությանը, բազմիցս ասել է՝ մենք ի վիճակի չենք պատերազմել հզոր Ադրբեջանի հետ։ Վաղ, թե ուշ մենք կպարտվենք այս պատերազմում և ավելի լավ է հիմա համաձայնվենք բարձր կարգավիճակով ինքնավար կազմով մնալ Ադրբեջանում, քան պատերազմով կորցնենք եղածը։

Այդ կապակցությամբ, Շուշիի ազատագրման մասնակից, ն այսօր «7օր»-ին ասել է. «Լևոն Մելիք Շահնազարյանը, կարծում եմ, որ ճիշտ է ասել»։

ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը լրագրողներին վստահեցրել է, որ Շուշին գրավելուց հետո իրենք պատրաստ էին ավելին անելու՝ նույինսկ վերցնելու Նախիջևանը։ Այդ ենթատեքստում նա համաձայնվել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանիայն օրեր առաջ հրապարակած այն փաստին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, գոնե անձամբ իրեն և Արցախի պատվիրակությանը, բազմիցս ասել է, թե մենք ի վիճակի չենք պատերազմել հզոր Ադրբեջանի հետ։ Վաղ, թե ուշ մենք կպարտվենք այս պատերազմում և ավելի լավ է հիմա համաձայնվենք բարձր կարգավիճակով ինքնավար կազմով մնալ Ադրբեջանում, քան պատերազմով կորցնենք եղածը։

-Թե մեր երկրի ղեկավարն ի՞նչ հանգամանքներից ելնելով խուսափեց՝ դա արդեն ապագայում պատմության դատը ևս կանդրադառնա, բայց ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն էր կռվելու, մանավանդ պատմությունից մենք գիտենք՝ երբ որ զենքով կանգնել ես պաշտպանելու հայրենիքդ, իրագործել ես քո նպատակը,- ասել է Ի. Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը