Լրահոս

08.05.2009 15:42


Գուրգեն Դալիբալթայան. «Ազատամարտիկներին գուցե դիտարկում են որպես մրցակիցնե՞ր»

- Վերջերս ես ստորագրել եմ  մի դիմում, որը ուղղված էր ՀՀ նախագահին՝ պատերազմի մասնակիցներից մեկին քաղաքացիություն տալու համար։ Նա վաղուց այստեղ է, ամուսնացած է, երեխաներ ունի, բայց քաղաքացիություն չեն տալիս,-«Հայացք» ակումբում ասել է պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը։  Լրագրողների այն հարցին, թե ո՞ւմ մասին է խոսքը՝ արդյո՞ք Ժիրայր Սեֆիլյանի՝ գեներալ գնդապետը պատասխանել է, որ հնարավոր է՝ ազգանունը լավ չի հիշում։

Դալիբալթայանը խոսել է նաև մարտի մեկի գործով բանտերում գտնվող ազատամարտիկների մասին։

-Ես ցավ եմ ապրում, որ մենք միասին գնում էինք գրոհի ու հիմա ես նստած եմ ձեզ հետ, իսկ նրանք՝ ճաղերի ետևում։ Շատ ցավալի է, բայց օրենքը մնում է օրենք. ես չեմ կարող պահանջել անհապաղ ազատել նրանց, բայց իմ ցանկությունը դա է։ Կարծում եմ՝ արդարությունը կհաղթի։ Ես վստահ եմ, որ մեր նախագահը  միջոցներ կձեռնարկի, որպեսզի նրանք ազատության մեջ հայտնվեն,-ասել է ան։ Այն հարցին, թե ովքե՞ր են այս իրավիճակի մեղավորները՝ գեներալ-գնդապետը պատասխանել է, թե չի կարող հստակ ասել։

- Պատճառները տարբեր կարող են լինել՝ բիզնես, քաղաքակնություն։ Այստեղ նաև հեղինակության հարց կա։ Ազատամարտիկներին գուցե դիտարկում են որպես մրցակիցնե՞ր,-նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը