Լրահոս

08.05.2009 16:22


Սերգեյ Մինասյան. «Չեմ համարում, որ Պրահայում տեղի ունեցած հանդիպումը շրջադարձային է»

Սերգեյ Մինասյան. «Չեմ համարում, որ Պրահայում տեղի ունեցած հանդիպումը շրջադարձային  է»

Հայկական կողմը պրահյան հանդիպումը գնահատել է օգտակար, ինչը հնարավորություն է տվել կողմերին՝ առավել հստակեցնելու մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, ինչպես նաև մոտեցնելու դիրքորոշումները որոշ կետերի ուղղությամբ:

«Խոսքը հատկապես ո՞ր սկղբունքների մասին է»,- «7օր»-ի հարցին ի պատասխան՝ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը պատասխանել է.

-Այդ սկզբունքները երեքն են՝ միջազգային իրավունքի երեք սկզբունքները.

  1. Տարածքային ամբողջականության
  2. Ազգերի ինքնորոշման
  3. Ուժի կիրառումից հրաժարվելու

Քաղաքագետը նաև նշել է, թե չի կարծում, որ հայ-թուրքկան և հայ-ադրբեջանական հարաբերություններում ակտիվ զարգացում կա և, որ Պրահայում տեղի ունեցած հանդիպումը շրջադարձային է։

Իսկ այն դիտարկամանը, թե ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան անգամ ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հիմնարար սկբունքների շուրջ եկել են համաձայնության, քաղաքագետն արձագանքել է.

-Պարզ է, որ համանախագահողների և կոնկրետ պրն. Բրայզայի աշխատանքն է՝ օպտիմիզմ ցուցադրել, թե այդ գործընթացը կա։ Դա իր աշխատանքն է։

Այս խորագրի վերջին նյութերը