Հարցազրույց

19.01.2012 16:17


Հովհաննես Ազոյան.

Հովհաննես Ազոյան.

Հարցազրույց դերասան Հովհաննես Ազոյանի հետ

–Այսօրվա քաղաքական իրավիճակը Ձեր աչքերով ինչպիսի՞ն է։

–Ես դրա մասին արդեն խոսել եմ և չեմ ցանկանում նորից նույնը ասել։

–Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ վերջին շրջանում հումորային հաղորդումներում քաղաքական ենթատեքստեր են հայտնվել։

–Շատ լավ, որովհետև եթե քաղաքական ենթատեքստերը կարողանաս հումորով մատուցել, լարվածությունը մի քիչ կնվազի, քաղաքական մթնոլորտը կառողջանա։

–Այդ դեպքում ի՞նչն էր պատճառը, որ մինչև հիմա չէր արվում, այլ սկսվեց այս նախընտրական շրջանում։

–Չգիտեմ իսկապես։

–Իսկ դրակա՞ն եք համարում, որ նախընտրական շրջանում հանրությանը հայտնի մարդկանց օգտագործում են նախընտրական քարոզչությունում։

–Ես երբեք չեմ օգտագործվել նախընտրական քարոզչությունում և չեմ էլ օգտագործվի։ Բայց ամեն մարդ ինքն է ընտրում՝ ինչպես է հասարակության առջև իր խղճին համապատասխան հանդես գալու։ Այն արվեստագետներին, ովքեր մասնակցում են նախընտրական քարոզարշավներին, ես մաղթում եմ ազնիվ լինել իրենց խղճի հանդեպ։

–Այսինքն, ընդհանրապես չմասնակցե՞ն այդ նախընտրական տեսահոլովակների նկարահանումներին և ընդհանրապես քարոզչությանը։

–Եթե դու հավատում ես նրան, ինչի մասին խոսում ես այդ տեսահոլովակում, արա՛։ Իսկ եթե չես հավատում, մի՛ արա։

–Հետևաբար, չկա՞ մի քաղաքական ուժ, որին Դուք հավատում եք, ու նրա նախընտրական քարոզչությանը կմասնակցեք։

–Կա քաղաքական ուժ, որին հավատում եմ, բայց քարոզչությանը չեմ մասնակցի, որովհետև ես քարոզչությունից ավելի կարևոր գործ եմ անում, ոչ թե հենց մենակ քարոզելը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը