Լրահոս

08.05.2009 17:04


Գեներալ–գնդապետը ՀՀ բանակի մարտունակությանը չի կասկածում

-Մենք ունենք շատ մարտունակ բանակ և Ադրբեջանը թող հանկարծ մեզ չվախեցնի։ Աստված չանի, եթե ռազմական գործողություն սկսվի՝ մենք հաստատ հաղթելու ենք,- լրագրողների հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը։ Այն հարցին, թե նա ի՞նչ հիմքեր ունի այդպես կարծելու և արդյո՞ք հայ ժողովրդի ոգին չի կոտրվել՝ պատասխանել է հետևյալը.

-Եթե հարցը հասնի հայրենիքի պաշտպանությանը՝ մեր ժողովուրդը կմոռանա մյուս խնդիրների մասին և  մի մարդու նման ոտքի կկանգնի։ Հայրենիքը սիրելու և պաշտպանելու հատկությունը հայերի արյան մեջ է։ Ինչ վերաբերվում է բանակին, ապա ասեմ, որ ես ուսումնասիրում եմ Ադրբեջանի զինված ուժերի  պատրաստվածությունը և համեմատում մեր զինված ուժերի հետ։ Մեր զինվորներն ավելի լավ են պատրաստված։

 

Այս խորագրի վերջին նյութերը