Լրահոս

21.01.2012 11:02


Լեհ պատգամավորը խոստացել է խորհրդարանում մարիխուանա ծխել

Լեհ պատգամավորը խոստացել է խորհրդարանում մարիխուանա ծխել

Լեհաստանի խորհրդարանի պատգամավոր Յանուշ Պալիկոտը սպառնացել Սեյմում մարիխուանա ծխել՝ ի պաշտպանություն թեթև թմրանյութերի օգտագործումը օրինականացնելու իր նախաձեռնության։ Այս մասին հաղորդում է «Լեհական ռադիո»–ն։

Պալիկոտի հայտարարությունը զայրացրել է խորհրդարանի խոսնակ Եվա Կոպաչին, ով իր գործընկերոջ դեմ բողոք է ներկայացրել դատախազություն։ Բայց Պալիկոտին դա չի հուզում. նա «Ազատ խոտ» շարժման ներկայացուցիչներին հրավիրել է միասին մարիխուանա ծխելու։

Պալիկոտի կուսակցությունը, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Պալիկոտի շարժում», խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ հավաքելով ընտրողների ձայների 10 տոկոսը։

Տեղեկացնենք, որ ըստ Լեհաստանի գործող օրենսդրության՝ մարիխուանա օգտագործելը արգելված է և պատժվում է ազատազրկմամբ։ Հետևաբար, եթե ոստիկանությունը Պալիկոտին ու նրա համախոհներին հայտնաբերի «կախարդական խոտը» ծխելիս, ապա նրաց կսպառնա մինչև 3,5 տարվա ազատազրկում։

Այս խորագրի վերջին նյութերը