Լրահոս

23.01.2012 16:50


Թուրքիայում վճռաբեկ դատարանը մերժել է ազատ արձակել Դինքին սպանողին

Թուրքիայում վճռաբեկ դատարանը մերժել է ազատ արձակել Դինքին սպանողին

Թուրքիայում վճռաբեկ դատարանը մերժել է Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի փաստաբանի հայցը, ով պահանջում էր ազատ արձակել Սամասթին: Այս մասին տեղեկացնում է «Հուրիյեթ»–ը։

Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝  նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել էր, թե սպանության պահին Սամասթն անչափահաս է եղել։ Անչափահասների գործերով դատարանը Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթին դատապարտել է 21 տարի, 6 ամիս ազատազրկման կանխամտածված սպանության համար և 1 տարի, 4 ամիս՝ անօրինական զենք կրելու։ Ըստ այդմ՝ Սամասթի պատժաչափը հասել է 22 տարի, 10 ամսվա:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու և կազմակերպելու մեղադրանքով և դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց և դատապարտվեց 10 տարի, 6 ամիս պատժաչափի  «Mc Donald’s»-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ:

Այս խորագրի վերջին նյութերը