Լրահոս

27.01.2012 00:18


Հարցումներ ընտրական թեմաներով

Հարցումներ ընտրական թեմաներով

«Իմ կարծիքը» քաղաքացիական նախաձեռնության հերթական ուսումնասիրության թեմաներ են դարձել ընտրություններն ու ընտրակեղծիքները: Հարցումն անց է կացվել Երևանի 4 համայնքներում և հանրապետության 5 մարզերում։

Կարո՞ղ եք գումարի կամ նյութական շահի դիմաց քվեարկել ձեր չնախընտրած քաղաքական ուժի օգտին.

  1. Այո` 8 տոկոս
  2. Երևի այո` 11 տոկոս
  3. Միանշանակ ոչ` 58 տոկոս
  4. Երևի ոչ`15 տոկոս
  5. Այլ պատասխան` 8 տոկոս

Եթե Ձեզ ընտրակաշառք առաջարկեն, կվերցնե՞ք.

  1. Կվերցնեմ, սակայն կքվեարկեմ իմ նախընտրած կուսակցության օգտին` 28 տոկոս
  2. Կվերցնեմ ու կքվեարկեմ ում օգտին ասեն` 7 տոկոս
  3. Չեմ վերցնի` 54 տոկոս
  4. Այլ պատասխան` 11 տոկոս

Եթե խորհրդարանական ընտրությունները կայանան առաջիկա կիրակի օրը, ու՞մ օգտին կքվեարկեք.

  1. ՀՀԿ` 11 տոկոս
  2. ԲՀԿ` 37 տոկոս
  3. ՕԵԿ`2 տոկոս
  4. ՀԱԿ`29 տոկոս
  5. ՀՅԴ` 12 տոկոս
  6. Ժառանգություն` 5 տոկոս
  7. Այլ` 4 տոկոս

Այս խորագրի վերջին նյութերը