Լրահոս

30.01.2012 15:08


Խաչիկ Գալստյան. «...խորհուրդ ենք տալիս չդառնալ դատարկ օդով լցված փուչիկներ»

Խաչիկ Գալստյան. «...խորհուրդ ենք տալիս չդառնալ դատարկ օդով լցված փուչիկներ»

«Քաղաքական փուչիկներ պայթեցնող համարձակներին բարեկամաբար խորհուրդ ենք տալիս չդառնալ դատարկ օդով լցված փուչիկներ, որոնք, որպես կանոն, արագորեն օդ թռչելու հատկություն ունեն»,–«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն այսպես է արձագանքել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին, ով իր հերթին, ի պատասխան ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանի, հայտարարել էր.

«Տիկին պատգամավորն ասելիքի բացակայության պատճառով սկսել է կրկնվել և խորհուրդներ տալ, իսկ խորհուրդներ տալիս են նրանք, ովքեր ավելի շատ խորհուրդների կարիք ունեն: «Բազմահատորյակ» նվիրելու փոխարեն տիկին Զոհրաբյանը ճիշտ կանի՝ գիտակցի, որ ՀՀԿ-ում միշտ էլ կգտնվի ասեղ, որը ցանկացած պահի կարող է պայթեցնել նույնիսկ քաղաքական ամենամեծ փուչիկը»։

Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ին խորհուրդ էր տվել ձեռնպահ մնալ խոսքի և գործի անհամապատասխանության մասին խոսելուց:

Այս խորագրի վերջին նյութերը