Լրահոս

11.05.2009 12:13


Հովսեփ Խուրշուդյան. «Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների միջև եղած տարբերություններից մենք արդեն չենք զարմանում»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դիմելով Հայաստանի իշխանություններին, հայտարարել էր, թե «գրավյալ» հողերը Ադրբեջանին վերադարձնելու դեպքում միայն իրենք կբացեն սահմանը։

«7 օր»-ի հետ զրույցում, խոսելով Թուրքիայի վարչապետի այս հայտարարության մասին, «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն  ասել է, թե  Էրդողանի կողմից նման հայտարարությունները տարօրինակ է համարում։

-Սա մեզ հուշում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում Թուրքիայի կողմից անկեղծություն  չկա,-ասել է նա։ Հովսեփ Խուրշուդյանը նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների հայտարարությունների միջև եղած տարբերություններից չի զարմանում։

-Մինչ այժմ Հայաստանը Թուրքիայի վարչապետի հայտարարություններին  համապատասխան արձագանքներ այդպես էլ չտվեց։ Սկսած Էրդողանի՝ Հայաստանին ագրեսոր ճանաչելու մասին հայտարարություններից,  վերջացրած «Սաբահ» թերթում ճանապարհային քարտեզի մասին ինֆորմացիայի արտահոսքով,-ասել է նա։ «7 օր»-ի հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին Հայաստանի իշխանությունների պնդումները կասակծելի են, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանել է.

-Այն, որ Հայաստանի իշխանությունները չեն բացում շրջանակային պայմանները՝  համաձայնագիրը, ճանապարհային քարտեզը, արդեն լուրջ կասկածների տեղիք է տալիս,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը