Լրահոս

03.02.2012 11:41


Մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Փետրվարի 2-ին`ժամը 12.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում` Աբովյան-Նոր Հաճն ավտոճա­նա­պար­հին գտնվող կամրջից մարդ է նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները կամրջի ստորին հատվածից (ժայռոտ տեղանքից) դուրս են բերել Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 18 շենքի բնակիչ,1983 թվականին ծնված Վահան Ղազարյանին, ով  հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը