Լրահոս

03.02.2012 11:39


Ներկայցվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության այս տարվա երեք գերակա խնդիրները

Այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրել է նախարարության այս տարվա երեք գերակա խնդիրները՝ ՏԻՄ-երի կողմից իրականացվող ծախսային քաղաքականության ընդհանուր մեթոդաբանության ձևավորում, գործարար միջավայրի բարելավում և տարածքային զարգացման հայեցակարգից բխող նոր գործիքակազմի ձևավորում:

«2011-ին համայնքների բյուջեների մուտքերը նախատեսված 96.8 միլիարդ դրամի դիմաց կազմել են 95.2 միլիոն դրամ, կատարողականը` 98.3 տոկոս: 2010 թվականի համեմատ եկամուտներն աճել են 13.6 տոկոսով, սեփական եկամուտների հավաքագրումն ավելացել է 4.9 տոկոսով: 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխատավարձերի նախկին տարիների կուտակած շուրջ 2.3 միլիարդ դրամ պարտքից 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա է ընդամենը 180 միլիոն դրամ»,–նշել է փոխնախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը