Լրահոս

12.05.2009 11:46


Նինո Բուրջանաձե. «Ընդդիմությունը կստիպի նախագահին փախնել երկրից»

Նինո Բուրջանաձե. «Ընդդիմությունը կստիպի նախագահին փախնել երկրից»

«GHN»-ի հաղորդմամբ՝ «Ժողովրդավարական շարժում՝ հանուն միասնական Վրաստանի» շարժման ղեկավար Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ ընդդիմությունը կմեկնի շրջաններ, ոտքի կհանի ժողովրդին և կանի ամեն ինչ, որպեսզի Վրաստանի նախագահը փախնի երկրից։ Բուրջանաձեի խոսքերով, վերջին շաբաթների ընթացքում Վրաստանի ընդդիմությունը խուսափում էր գնալ ռադիկալ քայլերի և ցանկանում էր, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեին միայն խաղաղ ճանապարհով։ «Այսօր, այդ հնարավորությունները օգտագործելու փորձերից հետո, նախագահը մեզ վրա մատ է թափ տվել՝ այս ամենը կրկես անվանելով։ Հավանաբար մեզ էլ նա կրկեսի դերասաններ է համարում։ Մենք չենք վախենում, մենք կստիպենք Սահակաշվիլիին փախնել երկրից»,-հայտարարել է Բուրջանաձեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը