Լրահոս

08.02.2012 10:08


Վաշինգտոնը չի բացառում Սիրիայի ընդդիմությանը զենքի մատակարարումը

Վաշինգտոնը չի բացառում Սիրիայի ընդդիմությանը զենքի մատակարարումը

Վաշինգտոնը չի բացառում սիրիական ընդդիմությանը սպառազինության մատակարարման հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

–Մենք երբեք ոչինչ չենք հանում օրակարգից։ Պետք է դիտարկենք բոլոր միջոցները, այդ թվում նաև ընդդիմությանը սպառազինելը։ Արյունահեղությանը պետք է վերջ դնել,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը` պատասխանելով սենատոր Մաքքեյնի` Սիրիայի ընդդիմադիր ուժերին սպառազինություն մատակարարելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին։

Միաժամանակ, Նուլանդը ավելացրել է.

Այնուամենայնիվ, նախագահ Օբաման հասկացնել է տվել, իսկ պետքարտուղար Քլինտոնը պարբերաբար պնդում է, որ սպառազինության ավելացումը հարցի պատասխան չէ: Մենք գտնում ենք, որ լավագույն պատասխանը ազգային ժողովրդավարական կոալիցիայի ստեղծումը, բռնության դադարեցումը, բնակավայրերից զրահատեխնիկայի դուրսբերումն ու Արաբական երկրների լիգայի դիտորդների վերադարձն է։

Նշենք, որ երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Արտաքին հետախուզության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը մեկնել էին Դամասկոս և հանդիպել երկրի առաջնորդի` Բաշար Ասադի հետ։ Ասադը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ցանկաված կողմի հետ` երկրում կայունություն հաստատելու համար:

Նախագահի հետ հանդիպումից հետո Լավրովը կոչ է արել հասնել ճգնաժամի կարգավորման այն դրույթների հիման վրա, որն առաջ էր քաշվել Արաբական երկրների լիգայի կողմից 2011 թ. նոյեմբերի 2-ին: Լավրովը նշել է նաև, որ Դամասկոսը պատրաստ է սահմանադրական բարեփոխումներ անցկացնել: 

Այս խորագրի վերջին նյութերը