Լրահոս

09.02.2012 16:27


Հովհ. Սահակյանը ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների մասին.« Այդ երևույթը վիրավորական է ու հարիր չէ»

Հովհ. Սահակյանը ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների մասին.« Այդ երևույթը վիրավորական է ու հարիր չէ»

Այսօր ԱԺ–ում լրագրողները ֆիքսեցին, թե ինչպես ՀՀԿ պատգամավորները քվեարկեցին միմյանց փոխարեն։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը անդրադառնալով այս հարցին՝ նշել է, թե դա ընդդիմության շահարկումն է։

–Հատկապաս այս պահերին հարցը քաղաքականացվում է, բայց կա համակարգչային տվյալներ, որը կարող ենք համեմատել և տեսնել՝ արդյոք այդ պատգամավորը եկել է, թե ոչ և արդյոք նրա փոխարեն քվեարկվե՞լ է։ Այդ փաստերը համադրելուց հետո կլինի նաև համապատասխան վերաբերմունք,–ասել է նա։

«7օր»–ի հարցին, թե իսկ հասարակության ու մյուս պատգամավորների համար վիրավորակա՞ն չէ, որ պատգամավորը քվեարկում է ուրիշի փոխարեն ու օրենք  է անցկացնում՝ Հովհաննես Սահակյանն ասել է, թե ընդհանրապես այդ երևույթը վիրավորական է ու հարիր չէ։

–Պարզապես այսօրվա դեպքերը քաղաքականացվեցին,–ասել է նա։

7or.am

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը